ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Սերժ Սարգսյան. «Հայաստանը պատերազմ չի ցանկանում, ես անձամբ պատերազմ չեմ ցանկանում, բայց ես չեմ վախենում պատերազմելուց»

Սերժ Սարգսյան. «Հայաստանը պատերազմ չի ցանկանում, ես անձամբ պատերազմ չեմ ցանկանում, բայց ես չեմ վախենում պատերազմելուց»
23.03.2015 | 12:23

Հայաստանը կարող է արժանի հակահարված տալ ցանկացած հարձակման՝ մարտի 21-ին ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածության մասին հարցին Սարգսյանը պատասխանել է, որ լայնածավալ պատերազմական գործողություններ կարող են սկսվել ցանկացած պահի: Ամեն դեպքում պետությունն ունակ է արժանի հակահարված տալու ցանկացած հարձակման: «Անսպասելի միջադեպերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման: Դա, իհարկե, անհանգստացնում է մեզ: Հայաստանը պատերազմ չի ցանկանում, և ես անձամբ պատերազմ չեմ ցանկանում: Բայց ես չեմ վախենում պատերազմելուց»,- ամփոփել է Սարգսյանը:

Դիտվել է՝ 4949

Մեկնաբանություններ